Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 25-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Услуги / Компьютеры / Интернет

Тип:Продам, предлагаю

Համակարգչային դասընթացներ և տպագրական դիզայն

ԱՁ "Գ.Սոխակյան Համակարգչային դասընթացների և տպագրական դիզայնի կենտրոնը" 2005 թվականի ապրիլի 1-ից իր գործունեությունն է ծավալում ամբողջ Լոռվա մարզում՝ մասնավորապես Վանաձոր քաղաքում: Կենտրոնը, համալրված լինելով ժամանակակից տեխնիկայով և բանիմաց մասնագետներով, կատարում է տպագրական և դիզայներական տարբեր աշխատանքներ, աշխատում է տարբեր կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների հետ, որոնց որակի և ինքնատիպության մասին խոսվում են հարյուրավոր պատվիրատուների կողմից կենտրոնին ուղղված երախտիքի խոսքերը և պատվերների կտրուկ աճը: Կենտրոնի գործունեության ոլորտը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ընդգրկելով նաև աբոնենտային համակարգչային սպասարկում: Համադրելով Ձեր և մեր աշխատանքը՝ ստեղծենք բարձր որակ և անթերի արդյունք: Համակարգչային ծառայություններ Կատարում ենք համակարգիչների վերանորոգում, օպերացիոն համակարգի վերատեղադրում` (Ֆորմատավորում) բոլոր տվյալների պահպանմամբ, ջնջված ինֆորմացիայի վերականգնում, մասերի փոխարինում, համակարգի արդիականացում, խափանված կոմպոնենտների դիագնոստիկա, համակարգիչների հետագա սպասարկում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շուրջօրյա սպասարկում: Լոկալ ցանցի կարգավորում Իրականացնում ենք Ձեր կազմակերպության լոկալ համակարգչային ցանցի կարգավորում, ինչպես մալուխային, այնպես էլ օդային հիմքի վրա, ինտերնետին միանալու կարգավորում, առկա ցանցի արդիականացում, լոկալ ցանցի բարելավման խորհրդհատվություն, խափանումների դիագնոստիկա: Սերվերային համակարգերի ներդնում և սպասարկում Առաջարկում ենք Ձեր կազմակերպության սերվերների սպասարկման ամբողջական ծառայությունների ցանկ. դոմենային ցանցի ներդնում, փոստային սերվերների կարգավորում և պաշտպանություն սպամից, տվյալների ռեզերվային պատճենահանման կազմակերպում, սերվերների աշխատանքի հուսալիության և անվտանգության կազմակերպում:

Цена: договорная
Телефон: 093331342
Срок подачи: 17-08-2014
Актуальное предложение
Просмотров: 2235 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Համակարգչային դասընթացներ և տպագրական դիզայն

twitter.com
Похожие объявления
элитные шторы Грамотно выполненные шторы с хорошей фактурой и правильно подобранным цветовым решением способны сотворить чудеса с любым помещением, привнести в комнату уют или добавить экзотических ноток. Я считаю, что шторы должны быть по доступной цене, поэтому я отказалась от аренды дорогой торговой площади, оплаты сотрудников и прочих издержек, связанных с открытием салона. И Вы заказываете шторы на 15-20% выгоднее, чем в салоне.
Яндекс.Метрика