Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 18-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Другое

Тип:Продам, предлагаю

Պարաշարժողական թերապիայի խումբ «Ազատ մարմին»

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու պարաշարժողական թերապիայի:
Վարող` հոգեբան, պարային թերապևտ Արմինե Փաշայան:
Թիրախային խումբ ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել սեփական մարմնի լեզուն, վերականգնել նրա հավասարակշռությունը, գտնել հոգեբանական ու ֆիզիկական խնդիրների լուծման ուղիները:

Հանդիպումների նկարագրություն` թրեյնինգի ընթացքում կիրառվում են մարմնի և հոգու համար նախատեսված հատուկ վարժություններ, պարային շարժումներ:
Թրեյնինգի նպատակներն են`
• ձերբազատում կուտակված բացասական հույզերից, զգացմունքներից ու կոնֆլիկտներից,
• հոգեբանական պատնեշների հաղթահարում,
• սեփական անձի ու մարմնի ճանաչում և ընդունում,
• սեփական մարմնի լեզվի միջոցով ինքնաբացահայտում և ինքնադրսևորում,
• մկանային սեղմակների, մարմնի ընկճվածության հաղթահարում,
• մարմնի դրական կերպարի գիտակցում և զարգացում:
Արդյունքում Դուք
• կստանաք ներքին ազատություն և թեթևության զգացում,
• ձեռք կբերեք ինքնավստահություն և կբարձրանա ձեր ինքնագնահատականը,
• ավելի լավ կհասկանաք սեփական ցանկություններն ու զգացմունքները,
• ձեռք կբերեք վստահություն սեփական անձի և ուրիշների հանդեպ,
• կզարգացնեք Ձեր ստեղծագործական ներուժը,
• կզգաք թարմ ուժերի ներհոսք, ֆիզիկական ու հուզական վերելք կապրեք:

Հանդիպումների տևողությունը` 3 հանդիպում. ուրբաթ, շաբաթ, կիրակի: Յուրաքանչյուր հանդիպումը` 3.5 ժամ:
Մուծումը մասնակցության համար` 12000 դրամ:
Մասնակիցների քանակը` մինչև 10 հոգի յուրաքանչյուր խմբում:
Պարաշարժողական թերապիան անցկացվելու է կենտրոնում պարբերաբար:
Պարե'ք ամբողջ մարմնով ու հոգով: Պարե'ք այնպես, որ մոռանաք ու չմտածեք, թե ինչ շարժումներ եք անում, այլ զգաք որ պարը հենց Դուք ինքներդ եք:

Цена:  12 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 13-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1633 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика