Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 27-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Սեմինար-թրեյնինգ : Հոգեդրամայի ներածություն

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է հոգեբաններին, հոգեթերապևտներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր կանգնած են կարևոր կենսական որոշումների առաջ, ուզում են առավելագույնս օգտագործել սեփական անձի ռեսուրսները, լիարժեք և արդյունավետ շփվել այլ մարդկանց հետ և հասնել անձնային ու մասնագիտական հաջողության, մասնակցելու «Հոգեդրամայի ներածություն» սեմինար-թրեյնինգին:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
• Յուրաքանչյուր մասնակցի անձնական, ուսումնական և մասնագիտական նպատակների որոշում:
• Մեթոդի պատմություն: Հոգեդրամայի գործիքները, հիմնական հասկացությունները և հոգեդրամայի բազային տեխնիկաները:
• Հոգեդրամայի սեսիայի ավանդական կառուցվածքը, դասական հոգեդրամա և փոքր ձևաչափերի հոգեդրամա:
• Այցելուակենտրոն և խմբակենտրոն հոգեդրամա:
• Հոգեդրամայի բազային հասկացություները:
• Վարժություններ, դրանց տեսակները և խնդիրները: Սոցիոմետրիան որպես ախտորոշիչ գործիք և տաքացնող վարժություն:
• Սոցիալական ատոմ:
• Մորենոյի դերային զարգացման տեսություն: Դերային խաղեր: Դերային կոնֆլիկտներ, հոգեդրաման դերային տեսության ասպեկտում:
• Պրոտոգոնիստ, անտոգոնիստ, օգնող Ես: Արքետիպային դերեր:
• Այցելուների հետ աշխատանք կառուցվածքային տեխնիկաների օգտագործմամբ:

Դասական հոգեդրաման հայտնի է որպես թերապևտիկ խմբային գործընթաց, որում օգտագործվում է դրամատիկ իմպրովիզացիան մարդու ներաշխարհի ուսումնասիրման համար:
Ժամանակակից հոգեդրամատիկ մոտեցումը ելնում է հոգեթերապիայի սահմաններից:
Այն նաև տեխնիկաների և գաղափարների լայն հավաք է, որոնք կարող են արդյունավետ լինել ամենատարբեր անհատական և խմբային աշխատանքների դեպքում, և այժմ լայնորեն օգտագործվում է նաև հոգեթերապիայի և դերային թրեյնինգի այլ ուղղություններում, կրթության և ուսուցման մեջ, բիզնեսում և կառավարման մեջ, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններում:

Ծրագիրը վարում է եվրոպական որակավորմամբ հոգեթերապևտ, ՀՊՀԼ-ում «Հոգեդրամայի» մոդալության ղեկավար, մանկավարժ և միջշրջանային մակարդակի սուպերվիզոր Իլոնա Ռոմանովա Եվգենևան (ք. Եկատերինբուրգ, ՌԴ):
Տևողությունը. 40 ժամ, 5 օր ×8 ժամով:
Մասնակիցներին հավելյալ վճարի դիմաց կտրվեն ՀՊՀԼ կուտակային հավաստագրեր հոգեթերապևտների Եվրոպական հավաստագրման ծրագրի շրջանակներում:
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:


Цена: договорная
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1365 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика