Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 29-03-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Հոլոտրոպ շնչառության հոգեթերապևտիկ խումբ

«Աճ» անձի եվ բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու Հոլոտրոպ շնչառության հոգեթերապևտիկ խմբին:
Ժամանակակից մարդու կյանքը շատ հագեցած է. այն լի է բազմազան իրադարձություններով, տարաբնույթ տեղեկատվությամբ, ուժեղ և թույլ հույզերով ու զգացմունքներով: Յուրաքանչյուր օրը ասես մարտահրավեր է մարդուն՝ լինել ակտիվ, շարժուն, ճկուն, ժամանակի ոգուն համապատասխան, ինչը պահանջում է թե հոգեկան, թե ֆիզիկական ուժ: Այս ամենի արդյունքում առաջանում է լարվածություն, հոգնածություն, դյուրագրգիռ վիճակ: Վերջիններս, տարիների ընթացքում կուտակվելով, կարող են առաջացնել հոգեկան վիճակի, ինքնազգացողության վատթարացում և այս կամ այն մարմնական հիվանդությունը:
Հոլոտրոպ շնչառությունը հոգեթերապիայի և անձնային աճի մեթոդ է, որի հիմքում ընկած է շնչառության հետ յուրահատուկ աշխատանքը՝ ուղղված հոգեբանական և ֆիզիկական տրավմաների հետևանքներից ձերբազատմանը:
Մեթոդը հարմարեցված է բազմաթիվ խնդիրների լուծման համար: Կարճ ժամանակահատվածում այն թույլ է տալիս.
• դուրս գալ կյանքի անցանկալի սցենարներից (կրկնվող իրադարձություններ, «ինձ բոլորը լքում են», «հավանաբար, սա իմ խաչն է, իմ տխուր ճակատագիրը, իմ տառապանքը, ես դատապարտված եմ լինել այսպիսին, բայց ուզում եմ լինել ուրիշ» և այլն);
• ազատվել հոգեբանական վախերից (միայնության, անհաջողությունների, դավաճանության, մահվան, հաշմանդամ դառնալու)
• գիտակցել իր տեղը կյանքում (այդ թվում և ընտանիքում, ընկերների շրջապատում և աշխատավայրում)
• ազատվել մարդկանց գնահատող, սահմանափակող կարծիքներից
• հասկանալ մյուսներին և տարբերել իր և այլոց ցանկությունները
• ազատագրել մարմինը շարժումների և մտքերի ներքին ազատության ձեռքբերման , ուժերի ներհոսքի միջոցով
• ավելի լավ հասկանալ սեփական անձը, զգացմունքները, զգացողությունները, հիվանդությունները և հասկանալ, թե ինչպես դրանք կարելի է փոխել:
Հոլոտրոպ շնչառության ցուցումներից են նաև. կյանքի կամ աշխատանքի հանդեպ հետաքրքրության կորուստ, այլ մարդու հետ ուժեղ կապվածություն, մարմնում կամ հոգում դատարկության զգացում, հոգնածություն, որից չի ազատում անգամ լիարժեք քունը, շփման մեջ դժվարություններ, անպատճառ դյուրագրգիռ վիճակ, սթրեսային իրադրություններ և այլն:
Արդյունքները. Դուք կսովորեք սիրել ձեզ, այսինքն՝ ընդունել Ձեզ այնպիսին, ինչպիսին Դուք կաք, կստանաք հանգիստ և շփում, ինչպես նաև՝ սեփական անձի և այլ անձանց հասկացում: Կկարողանաք ավելի լավ հասկանալ և հաղորդել Ձեր զգացմունքները և ցանկությունները մյուսներին, արտահայտել Ձեր զգացմունքները նկարի միջոցով:
Մեթոդներ: Թրեյնինգի ընթացքում օգտագործվում են դեպի մարմին կողմնորոշված, պարային-շարժողական, կոգնիտիվ թերապիայի և արտ- թերապիայի տեխնիկաներ:
Թրեյնինգի վարող` Վադիմ Բելկով՝ բժիշկ-հոգեթերապևտ, հոգեբան, հոգեբույժ, նարկոլոգ, նևրոլոգ, «Դոկտոր Բորմենտալ» քաշի նվազեցման պետերբուրգյան կենտրոնի մասնագետ:
Նպատակային խումբ: 18 տարին լրացած անձիք, ովքեր ուզում են բարելավել իրենց կյանքի որակը:
Խումբը փակ է, մինչև 20 հոգի:
Թրեյնինգը կենտրոնում անցկացվում է պարբերաբար:
Տևողություն՝ 18 ժամ
Մուծումը՝ 40 000 դրամ
Ուսանողների համար գործում է 20% զեղչ:
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:

Цена:  40 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1849 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика