Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 25-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Ձայնային Թերապիա Տիբեթյան Գավաթների Միջոցով

«Աճ» անձի եվ բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու Տիբեթյան գավաթների միջոցով Ձայնային թերապիային:
Վարող` հոգեբան, ձայնային թերապևտ Տաթևիկ Մամյան:
Տիբեթյան զանգերով ձայնային թերապիան հնարավոր է անցկացնել ցանկացած տարիքի, մասնագիտության անձանց հետ։
Ձայնային թերապիան կհետաքրքրի հատկապես արևելյան տեխնիկաներ կիրառողներին, արտ-թերապևտներին, հոգեբաններին և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այն դարձնել ոչ միայն մասնագիտական, այլ նաև առօրյա կյանքի բաղկացուցիչ առողջարար մաս։
Արդյունավետ է կիրառել այլ ալտերնատիվ թերապևտիկ մեթոդների հետ զուգահեռ։
Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից:
Ընդհանուր տևողությունն է 3-4 ժամ: Կանցկացվի շաբաթական մեկ անգամ մեկ ժամ տևողությամբ:
Մուծումը՝ 10 000 դրամ:
Ուսանողների համար գործում է 20% զեղչ:
Թրեյնինգը կենտրոնում անցկացվելու է պարբերաբար ըստ խմբի հավաքագրման:
Համաձայն տիբեթյան բանավոր ավանդույթների՝ երգող գավաթները մոտ 2600 տարվա պատմություն ունեն։ Առասպելը պատմում է, որ կվարցից գավաթները ստեղծվել են Ատլանտիդայում և, մինչ վերջինիս ջրի տակ անցնելը, գավաթները հնարավոր է եղել փրկել: Հետագայում դրանք տարածվել են այլ մշակույթներում։
Տիբեթյան գավաթները կամ զանգերը՝ հայտնի նաև որպես հիմալայան գավաթներ, անտիկ երաժշտական գործիքներ են, որոնք կիրառվել են ողջ Ասիայով մեկ՝ որպես կրոնական ավանդույթների, տանտրիկ բուդդիզմի բաղկացուցիչ մաս։
Տիբեթյան երգող զանգերը ձեռքով պատրաստված մետաղյա գործիքներ են։ Մի քանի մետաղների ձուլվածքից են և ունեն յուրահատւկ ձև, ինչն էլ թույլ է տալիս իրենց մաս կազմող կաշվե կամ փայտե փայտիկներով տատանվող ալիքային ձայն վերարտադրել։ Նրանց վերարտադրած ձայնը ունկնդրին հասցնում է խորը ռելաքսացիոն, մեդիտացիոն վիճակի և յուրահատուկ կապ ստեղծում անձի ներքին աշխարհի հետ։
Ապացուցված է, որ զանգերը վերարտադրում են այնպիսի ալիքներ, վիբրացիաներ, որոնք համապատասխանում են ալֆա և թետա ալիքներին, որոնք առաջանում են մեր ուղեղում խոր ռելաքսացիայի և մեդիտացիայի ժամանակ։
Հաշվի առնելով 20-րդ դարում կատարված մեծաքանակ գիտական հետազոտությունները երաժշտական թերապիայի, բինաուրալ ռիթմերի ուսումնասիրման, HEMISYNC տեխնոլոգիաների, ալտերնատիվ թերապևտիկ տեխնիկաների հետազոտման բնագավառում՝ այսօր հնարավորություն ունենք, այդ ամբողջ հիմքը օգտագործելով, կիրառել նաև տիբեթյան զանգերը՝ որպես թերապևտիկ միջոց ի օգուտ մեր հոգեկան և ֆիզիկական առողջության։
Տիբեթյան զանգերով թերապիայի էֆֆեկտները հետևյալն են՝
• Սթրեսից և տագնապային վիճակներից ազատում, դրանց նվազեցում
• Ստեղծագործական ռեսուրսների բացահայտում և ուժեղացում
• Ուղեղի կիսագնդերի հարմոնիզացում
• Ալֆա ալիքների ակտիվության ուժգնացում և խորը մեդիտացիայի ապահովում
• Ողնուղեղային հեղուկի ստիմուլյացիա, որը բերում է օրգանիզմի էներգետիկ ակտիվացման
• Մաքրում և հարմոնիզացիայի է բերում մեր չակրաները
• Օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների ուժգնացում T լիմֆոցիտների արտադրման շնորհիվ
• Առավելագույն հավասարակշիռ և հարմոնիկ վիճակի ապահովում նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային համակարգերում։
Մարդիկ, ինչպես և տիբեթյան երգող գավաթները, ունեն իրենց ուրույն ռիթմերը, վիբրացիաները, որոնք կապված են կենսական օրգանների, հույզերի, հուզական վիճակների, շնչառության, մտավոր ակտիվության հետ, դրանց ռիթմերի հետ։ Այդ իսկ պատճառով, իրար միացնելով այդ երկու տեսակ վիբրացիաները, հնարավոր է հասնել, հաստատել ֆիզիկական մարմնի, հուզական, մտավոր, հոգեկան վիճակների առողջ, հարմոնիկ վիճակ։
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:

Цена:  10 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1472 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика