Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 16-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Тип:Продам, предлагаю

ՄԵՐՍՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցել մերսման դասընթացի բոլոր այն անձանց, ովքեր չունեն բժշկական կրթություն, սակայն ցանկանում են տիրապետել մերսման հմտություններին՝ իրենց ընտանիքի անդամներին և մտերիմներիմ օգտակար լինելու նպատակով, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են յուրացնել այս մասնագիտությունն առհասարակ, թափանցել մերսման արվեստի նուրբ և հետաքրքիր աշխարհ:
Դասընթացի նպատակն ու խնդիրներն են.
1.Կարճատև ժամանակահատվածում ծանոթացնել մասնակիցներին մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային, մերսման ողջ տեխնիկական զինանոցին:
2.Մասնակիցներին տեղեկացնել մերսման ցուցումների և հակացուցումների մասին այս կամ այն հիվանդությունների առկայության դեպքում, ինչը թույլ կտա խուսափել սխալներից ու անցանկանալի հետևանքներից:
3.Առանձնակի ուշադրություն հատկացնել մերսման հոգեբանական և էթիկական գործոններին՝ առաջնորդվելով արևելյան մերսման նուրբ ու խորքային ընկալումներով:
4.Օգտակար լինել հատկապես երիտասարդ և ապագա մայրերին՝ նպաստելով նրանց երեխաների առողջության բարելավմանն ու համաչափ զարգացմանը:
Դասընթացի թեմաներն են.
1.Մերսման պատմության համառոտ բնութագիրը,
2.Դասական մերսման նպատակն ու հիմնական հասկացությունները,
3.Մարդու անատոմիայի և ֆիզոլոգիայի ընդհանուր հիմունքները,
4.Էրգանոմիկա, մերսման նախապատրաստությունը,
5.Դասական մերսման տեխնիկան, հնարքները և դրանց ներգործությունը,
6. Մարմնի առանձին մասերի մերսում, առանձնահատկությունները,
7. Համապատասխան մեթոդիկաների կիրառումը,
8. Մերսման էթիկային, հոգեբանությանը և էներգետիկական անվտանգությանը վերաբերող հարցերը և դրանց ճիշտ կիրառությունը:
Դասնթացների տևողությունը շաբաթական 3 անգամ 2,5 ժամով 6 ՚շաբաթ է՝ 44 ժամ ընդհանուր տևողությամբ:
Խմբերում ընդգրկվում են առավելագույնը 7 – 10 մարդ:
Մուծումը` 80 000 դրամ:
Պարապմունքները անցկացվում են «ԱՃ» անձի ու բիզնեսի զարգացման կենտրոնում,
Հնարավոր են նաև անհատական պարապմունքներ:
Դասնթացները վարում է փորձառու մանուալ թերապևտ, վերտեբրոլոգ և պրակտիկ մերսող Մանվել Մկրտչյանը, ով երկար տարիներ դասավանդել և աշխատել է Բելառուսում, Մոսկվայում և Երևանում: Նա ունիվերսալ մասնագետ է, ով իր կրթական գործունեությանը զուգահեռ, լավ տիրապետում է մանուալ թերապիային, բուժական, հակացելյուլիտային, սպորտային, ռելակսիացիոն, թայլանդական, ճապոնական և մերսման այլ մեթոդիկաներին, ինչպես նաև լինֆադրենաժին և ռեֆլեքսաթերապիային: Շուրջ 15 տարի նա տարբեր երկրների բուժհաստատություններում աշխատել է ողնաշարի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ, իսկ նրա սաներն այսօր մեծ հաջողությամբ աշխատում են Մոսկվայի և Մինսկի բուժական հաստատություններում և ՍՊԱ կենտրոններում:

Цена:  80 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 09-09-2015
Актуальное предложение
Просмотров: 1377 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика