''AAC Finance'' ՍՊ ընկերությունը մատուցում է ցանկացած ոլորտում աշխատող իրավաբանական անձանց, ինչպես նաև Ա/Ձ-ի հաշվապահական ամբողջական (ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառում) ծառայություններ, մասնավորապես. - Հաշվապահության վարում (հաճախորդի պահանջով նաև առաջնային փաստաթղթերի կազմում), - Ֆինանսական, հարկային և կառավարչական (հիմնավորված որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ վերլուծություններ) հաշվետվությունների կազմում, - Հաշվապահական քաղաքականության մշակում, - Հաշվապահության ներդնում, - Հաշվապահության վերականգնում, - Հիմնական միջոցների և պաշարների գույքագրում, - Ամսեկան, եռամսյակային, տարեկան հարկային և վիճ.ծառայության հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հանձնում, վճարումների կատարում, - Կազմակերպությունում հարկային ստուգումներին մասնակցություն, - Կադրային գործի վարում, - Ֆինանսական և հարկային խորհրդատվության տրամադրում և այլն: Վերոնշյալ ծառայությունները վերաբերում են ինչպես ԱԱՀ-ով և Շահութահարկով (եկամտահարկով), Շրջանառության հարկով, այնպես էլ Հաստատագրված և Արտոնագրային վճարներով հարկվող կազմակերպություններին և Ա/Ձ-ին:
Գները մատչելի են (Ա/Ձ-ի համար` սկսած 10.000 ՀՀ դրամից), ծառայությունների արժեքը որոշվում է ելնելեվ` - Կազմակերպության տեսակից, հարկման դաշտից, - Փաստաթղթաշրջանառության ծավալից, - Արտահանում-ներմուծումից, - Աշխատաքիցների քանակից և մի շարք այլ հանգամանքներից:
Աշխատանքներն իրականացվում են փորձառու հաշվապահների և ֆինանսիստների կողմից, ծառայությունների մատուցման բարձր որակը երաշխավորվում է:
Մինչև գործընկեր կազմակերպության հետ պայմանագիր կնքելը` ընկերությունն առաջարկում է մեկամսյա անվճար հաշվապահական հաշվառման վարում, որից հետո ցանկության դեպքում համագործակցությունը կշարունակվի: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել:
Գծագրություն AutoCAD համակարգչային ծրագրով