Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 29-03-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

«Իմ տեղը մասնագիտությունների աշխարհում» թրեյնինգ

Տվյալ ծրագրի արդիականությունը կայանում է նրանում, որ սովորողը հասկանում է հոգեբանական կոմպետենտության դերը և տեղը կենսական ճիշտ ուղի կառուցելու և նպատակներին հասնելու գործում: Ինքնաճանաչումը և ինքնաիրացումը յուրաքանչյուր մարդու կարևորագույն նպատակներից են: Մասնակիցների հետ աշխատանքի ակտիվ մեթոդների համակարգը կոչված է ներգրավել նրանց սեփական մասնագիտական ապագան կանխատեսելու ու պլանավորելու գործում:
Նպատակը՝ դպրոցականի մոտ զարգացնել ընտրելու, անձնային և մասնագիտական ինքնորոշման պատրաստվածություն:

Խնդիրները՝
բարձրացնել մասնագիտական ինքնորոշման մոտիվացիայի մակարդակը:
ակտիվացնել ինքնաճանաչման գործընթացները:
բարձրացնել հոգեբանական կոմպետենտությունը:
ձևավորել ադեկվատ (համարժեք) ինքնագնահատական:
մշակել սեփական մասնագիտական ապագան պլանավորելու ունակություն:
ծանոթացնել մասնագիտությունների շուկայի հետ:

Մեթոդներ՝ հոգեախտորոշիչ թեստեր, դերային խաղեր, ինքնագիտակցումը և ռեֆլեքսիան ակտիվացնող վարժանքներ:

Արդյունքում մասնակիցները՝

կծանոթանան «մասնագիտական ինքնորոշում», «մասնագիտություն», «գործունեության ոլորտներ», «մասնագիտությունների դասակարգում» հասկացություններին,
կտիրապետեն մասնագիտությունների պահանջներին, աշխատանքի պայմաններին, բժշկական հակացուցումներին,
կանցկացնեն ինքնահետազոտություն, կհամեմատեն սեփական կարողությունները մասնագիտության պահանջների հետ,
կծրագրեն սեփական մասնագիտական ուղին, կկարողանան կանխատեսել և պատրաստել պահուստային ծրագիր:

Հեղինակ և վարող՝ հոգեբան Էլպիդա Բաբայան:
Մասնակիցների քանակը՝ մինչ 15 հոգի:

Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:

Տևողություն՝ 10 հանդիպում x 2 ժամ:

Մուծումը. 15 000 դրամ:
Թրեյնինգը կենտրոնում անցկացվելու է պարբերաբար ըստ խմբի հավաքագրման:

Անցկացվում է նաև անհատական: Այս դեպքում մուծումը 25 000 դրամ:

Թե թրեյնինգին, թե անհատական խորհրդատվությանը մասնակցելու դեպքում կգործի հատուկ ԶԵՂՉ` 33 000 դրամ:


Цена:  15 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 22-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1505 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика