Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 20-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Թրեյնինգ Հոգեբանական խորհրդատվության հիմունքներ

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին՝ հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, վաճառքի մասնագետներին, քահանաներին և այլոց մասնակցելու «Հոգեբանական խորհրդատվության հիմունքներ» դասընթացին:

Դասընթացի նպատակն ու խնդիրներն են`
1. Ձևավորել խորհրդատվական մոտեցում` ստեղծելով և պահպանելով ապահովության, վստահության և հարգանքի մթնոլորտ:
2. Օգնել մասնակիցներին տարբերակելու ֆորմալ «խորհրդատվությունը» և խորհրդատվական մոտեցումը հոգեբանության մեջ:
3. Ծանոթացնել հոգեբանական խորհրդատվության հիմնական ` «ակտիվ լսելու և ուշադիր լինելու» հմտություներին:
4. Ծանոթացնել «համապատասխան արձագանքելու» հմտություններին որպես հոգեբանական խորհրդատվության հիմնական հմտություններ:
5. Մասնակիցներին հնարավորություն տալ կիրառելու այս հմտությունները:
6. Մասնակիցներին օգնել գիտակցել զարգացած ինքնագիտակցության կարևորությունը խորհրդատվական մոտեցման կիրառման համար:
7. Աջակցել մասնակիցներին «բարձրացնելու ինքնագիտակցությունը» այս դասընթացների ընթացքում նախատեսվող միջոցառումների շրջանակներում:
8. Ծանոթացնել մասնակիցներին խորհրդատվական մոտեցման կիրառման կարևոր սկզբունքներին:
9. Մասնակիցներին տալ հնարավորություն կիրառելու վերը նշված հմտությունները:
10. Աջակցել մասնակիցներին հասկանալու գաղտնիության իմաստը խորհրդատվության կիրառման տարբեր իրադրություններում:
11. Հնարավորություն ստեղծել յուրաքանչյուր մասնակցի համար ամփոփելու և գնահատելու սովորածը ուրիշների կարծիքները վերհանելու և ներառելու գործընթացի միջոցով` նպատակ ունենալով կատարել ստացած գիտելիքների ինքնագնահատում:

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 28 ժամ, բաղկացած է 8 հանդիպումից, յուրաքանչյուր հանդիպումը 3.5 ժամ տևողությամբ` ներառյալ սուրճի ընդմիջումը:
Նախատեսվում է շաբաթը մեկ հանդիպում, սակայն խմբի որոշմամբ հանդիպումների հաճախականությունը կարող է փոխվել:
Դասընթացի ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացը կենտրոնում անցկացվելու է պարբերաբար ըստ խմբի հավաքագրման:
Մուծումը ընդհանուր դասընթացի համար. 30 000 դրամ:
Այն մասնակիցներն ովքեր կցանկանան խորացնել իրենց գիտելիքները, քննարկել իրենց աշխատանքը խմբում, լսել այլ կարծիքներ, ստանալ մասնագիտական խորհուրդ /սուպերվիզիա/ ուսուցումը կլինի շարունակական ևս 4 հանդիպում /12-15 ժ./՝ արժեքը 15 000 դրամ:

Դասընթացի ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր
Դասընթացը վարում է հոգեբան-խորհրդատու Լուսյա Գավուկչյանը, ով ունի իրավախախտների հետ տասներկու տարվա գործնական հոգեբանի աշխատանքային փորձ: Նա անադայի հոգեբանների ասոցացիայի «քրեական հոգեբանության» միության անդամ է և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ:
Դասընթացն անցկացվում է նաև ռուսերեն լեզվով: Ռուսերեն լեզվով թրեյնինգը վարում է փորձառու հոգեբան-խորհրդատու Մարիաննա Աբովյանը:

Մասնակիցների քանակն է միչև 12 հոգի:
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:

Цена:  30 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1337 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика