«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Ինքնաներկայացման հմտություններ» թրեյնինգին: Վարող` հոգեբան, թրեյներ Սոնա Գրիգորյան:
Թրեյնինգի նպատակն է նպաստել. • նպատակային ինքնաներկայացմանը, • դրական տպավորության ստեղծմանն ու կառավարմանը, • ինքնաներկայացման և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը, • հաղորդակցման հմտությունների զարգացմանը, • փոխըմբռնման ու հաջողության ձեռքբերմանը:
Թրեյնինգի ընթացքում կիրառվում են հոգեբանական, ինտերակտիվ և ակտիվ մասնակցային մեթոդներ:
Թրեյնինգի արդյունքներն են. • Ինքնաներկայացման հմտությունների ստուգում • Ինքնաճանաչման հնարավորության ձեռքբերում • Սեփական անձի մասին տպավորության կառավարում • Հարցազրույցին ճիշտ ներկայանալու հմտությունների մշակում • Ինքնաներկայացման հմտությունների զարգացում
Թրեյնինգը նախատեսված է ուսանողների, աշխատանք փնտրողների, աշխատանքի տեղավորման գործակալությունների ներկայացուցիչների համար: Աշխատանքային լեզուն հայերենն է: Խմբի անդամների առավելագույն թիվն է 15-20 մասնակից: Թրեյնինգի ընդհանուր տևողությունն է 6 ժամ: Մուծումը՝ 8 000 ՀՀ դրամ: Թրեյնինգը կենտրոնում անցկացվելու է պարբերաբար ըստ խմբի հավաքագրման: Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:
УЧЕБНЫЙ ЦЕНТР МАССАЖА И КОСМЕТОЛОГИИ