Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 26-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Ճգնաժամային իրավիճակում գտնվող անձանց հետ տարվող աշխատանք

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու «Ճգնաժամային իրավիճակում գտնվող անձանց հետ տարվող խորհրդատվական աշխատանք» հանդիպումների շարքին:

Վարող` հոգեբան-խորհրդատու Լուսյա Գավուկչյանը, ով ունի իրավախախտների հետ տասներկու տարվա գործնական հոգեբանի աշխատանքային փորձ: Նա Կանադայի հոգեբանների ասոցացիայի «քրեական հոգեբանության» միության անդամ է և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ:

Թեմաներ.
I. Պատկերացում ճգնաժամային իրավիճակների մասին, բնորոշումը, տեսակները: Իրավիճակները ներկայացնող վարժանքներ:
II. Ճգնաժամային իրավիճակում գտնվող անձանց հետ աշխատող հոգեբան խորհրդատուի նպատակները: Վարժանքներ, դերային խաղեր, քննարկումներ:
III. Ճգնաժամային խորհրդատվության մոտեցումները: Մոտեցումների ուսուցանում վարժանքների միջոցով:
IV. Ամփոփում` թեսթերի, վարժանքների միջոցով:

Տևողությունը. 4 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպումը` 3,5 ժամ ներառյալ սուրճի ընդմիջումը:
Մուծումը` 15 000 դրամ:


Սթրեսի կառավարում և աշխատանք սթրեսի հետ

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու «Սթրեսի կառավարում և աշխատանք սթրեսի հետ» հանդիպումների շարքին:

Վարող` հոգեբան-խորհրդատու Լուսյա Գավուկչյանը, ով ունի իրավախախտների հետ տասներկու տարվա գործնական հոգեբանի աշխատանքային փորձ: Նա Կանադայի հոգեբանների ասոցացիայի «քրեական հոգեբանության» միության անդամ է և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ:

Թեմաներ.
1. Ինչպես ճանաչել և կառավարել սթրեսսը:
2. Սթրեսի հետ աշխատելու հմտությունների ուսուցանում:
3. Նշված հմտությունների կիրառում:
Տևողությունը. 4 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպումը` 3,5 ժամ ներառյալ սուրճի ընդմիջումը:
Մուծումը` 15 000 դրամ:
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:

Цена:  15 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1258 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика