Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 20-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Образование / Курсы, семинары, тренинги

Тип:Продам, предлагаю

Ռեյկի ուսուցում և ձեռնադրում (ինիցիացիա)

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է Ռեյկիի առաջին աստիճանի ուսուցման և ձեռնադրման (ինիցիացիա):
Ռեյկի բառը կազմված է ճապոնական երկու հիերոգլիֆներից՝ ռեյ և կի: Ռեյ նշանակում է տիեզերք, հոգի, իսկ կի՝ էներգիա, միտք, սիրտ: Ռեյկին թարգմանվում է նաև որպես համընդհանուր, տիեզերական էներգիա:
Ռեյկին ձեռքերով բուժող էներգետիկ համակարգ է: Ռեյկի սեանսի ժամանակ ռեյկիստը տիզերական հանընդհանուր էներգիան իր ձեռքերի հպման միջոցով փոխանցում է հիվանդին, որի արդյունքում բարելավվում է նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը: Սա մի «գործիք» է, որ կարելի է օգտագործել ցանկացած ժամանակ և վայրում:
Ռեյկի սովորել կարող է ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից և ունակություններից: Ուսուցման սկիզբը հանդիսանում է ձեռնադրումը, որի ժամանակ բացվում են աշակերտի էներգետիկ խողովակները: Ռեյիկիստ հնարավոր է դառնալ միայն Ռեյկի Վարպետ ուսուցչի կողմից ձեռնադրման միջոցով: Ձեռնադրումն ամբողջ կյանքի համար է, նույնիսկ եթե պրակտիկ գործունեությունը ժամանակավոր ընդհատվել է :
Ռեյկի ինքնակարգավորման և ինքնավերականգնման համակարգն ընդգրկում է 3 աստիճան (Ռեյկի 1ին աստիճան, 2րդ աստիճան և 3րդ աստիճան՝ Վարպետ ուսուցիչ)
Ռեյկի 1ին աստիճան ուսուցման ծրագիր՝
1. Ձեռնադրում:

2. Սեմինար պարապմունքներ, որոնք ընդգրկում են՝
• մարդու էներգետիկ կառուցվածք (չակրաներ և նուրբ մարմիններ).
• աշխատանք մարմնի 12 ստանդարտ դիրքերի հետ՝ սեփական անձին կամ դիմացինին ռեյկի էներգիա փոխանցելու համար.
• Ռեյկի էներգիայով չակրաների աշխատանքի կարգավորում և դետոկսիկացիայի տեխնիկայի ուսուցում:
Ռեյկին մարդուն հնարավորություն է տալիս՝

• խթանել ինքնակարգավորման ռեսուրսները՝ բարձրացնելով իմունիտետը.
• ճանաչել ինքն՝ իրեն որպես կենսական էներգիա կրողի և էներգետիկ բաց համակարգի, բացահայտել այդ համակարգում կենսական էներգիայի ճիշտ շրջաապտույտի անհրաժեշտությունը.
• կարգավորել սեփական էներգետիկ ռեսուրսները, ազատվել քրոնիկ հիվանդություններից, վախերից, դեպրեսիաներից.
• ձեռք բերել ներքին հանդարտություն և ներդաշնակություն արտաքին աշխարհի հետ.
• բարելավել հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ:

Վարող՝ Ռեյկի Վարպետ-ուսուցիչ Զառա Անտոնյան
Մասնակիցներ՝ 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր ցանկանում են ծանոթանալ սեփական էներգետիկ կառուցվածքին, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ էներգետիկ կարգավորման ոլորտում:
Դասընթացը կենտրոնում անցկացվելու է պարբերաբար ըստ խմբի հավաքագրման:
Մասնակիցների թիվը՝ մինչ 12 հոգի:
Մուծումը` 56 000 դր.:
Գտեք մեզ ֆեյսբուկում՝ «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն:

Цена:  56 000 amd
Телефон: 011961010
Срок подачи: 31-07-2015
Актуальное предложение
Просмотров: 1320 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика