Armbay.info

Бесплатная торговая площадка Армении
Сегодня 24-04-2024

;;;
| |
Разработка сайтов в Армении
Раздел:

Бизнес и партнерство / Финансы

Тип:Продам, предлагаю

Avand, vark, bank

Եթե Դուք իրավաբանական անձ եք, ունեք ազատ դրամական միջոցներ և կամենում եք եկամուտ ստանալ, ապա Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է Ձեզ ժամկետային ավանդների հետևյալ տեսակները` "Բազմարժութային", "Սովորական", "Խնայողական", "ՈՒնիվերսալ": Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթով:
Զարգացման Հայկական Բանկում ավանդ ներդնելով ձեռք կբերեք հետևյալ առավելությունները `
բարձր տոկոսադրույքներ
տոկոսների ամենամսյա վճարման հնարավորություն
անհատական և արագ սպասարկում
ավանդի վերադարձի հնարավորություն առանց տոկոսագումարի կորստի
ավանդի մի արժույթից մյուսին փոխարկելու հնարավորություն

Ավանդային հաշվի բացման և սպասարկման պայմաններն են`
1.
ավանդային հաշվի բացման և տարեկան սպասարկման վարձ
չի գանձվում
2.
հաշվի քաղվածքի և/կամ գործարքը հաստատող այլ փաստաթղթի տրամադրում
անվճար
3.
տեղեկանքի տրամադրում
2.500 ՀՀ դրամ
4.
աուդիտորական նպատակով տեղեկության հաստատում
4.500 ՀՀ դրամ
5.
փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրում
անվճար

Ուշադրություն.
Բանկն ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարները պայմանագրում նշված օրը վճարում է միայն ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ:
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը:
Ավանդատուի պահանջով ավանդի գումարի ցանկացած նվազեցման (պայմանագրի վաղաժամկետ, մասնակի կամ ամբողջական լուծման) դեպքում Բանկը կատարում է վերահաշվարկ` նվազեցվող գումարի ավանդային հաշվում գտնված փաստացի օրերի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույքով*: Վերահաշվարկի արդյունքում հաճախորդին ավել վճարված տոկոսագումարները գանձվում են վերահաշվարկի պահին: Պայմանագրի ամբողջական լուծման դեպքում վերահաշվարկված տոկոսագումարի վճարումն իրականացվում է լուծման պահին, իսկ մասնակի լուծման դեպքում` պայմանագրով սահմանված տոկոսագումարի հաջորդ վճարման օրը:
*Ցպահանջ ավանդի տոկոսադրույքները սահմանված են ՀՀ դրամով ավանդների համար` 4% տարեկան, ԱՄՆ դոլարով և եվրոյով ավանդների համար` 1% տարեկան:


Цена: договорная
Телефон: (+37410) 59 15 15,
Срок подачи: 13-12-2015
Актуальное предложение
Просмотров: 1858 (Сделать объявление заметнее)
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 


twitter.com
Похожие объявления
Яндекс.Метрика